Տոմոգրաֆիկ և ռենտգեն մատչելի հետազոտություններ՝ թիվ 2-րդ բուժմիավորումում

Երևանի երկրորդ բուժմիավորումը միշտ հայտնի է եղել որրպես նյարդաբանական հիվանդությունների բուժում ապահովող լավագույն բժշկական կենտրոն: Վերջերս բուժմիավորումը վերազինվել է նոր բարձրակարգ Philips ընկերության 3D մոդելի Բրիլիանս» կոմպյուտերային տոմոգրաֆը (KT)-ով, ինչը հնարավորություն է ընձեռել հիվանդանոցի բուժանձնակազմին էլ ավելի բարելավել սպասարկման որակը և իրականացնել նորովի ու բարձրակարգ բուժծառայություն: Նոր սերնդի տոմոգրաֆի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն նախորդների, աշխատում է շատ արագ, իսկ ճառագայթումը շատ չնչին է։

Այդ հանգամանքը հնարավորություն է տվել արագ իրականացնելու հետազոտությունը, ինչի շնորհիվ հերթեր չեն գոյանում։ Իսկ այն մարդիկ, ովքեր խուսափում են ճառագայթումից, սակայն ստիպված են տարին մեկ-երկու անգամ պարտադիր անցնել այդ հետազոտությունը, այս սարքավորմամբ հետազոտվելիս կարող են չանհանգստանալ, քանի որ ճառագայթումը շատ փոքր է

։ Ի դեպ, աշխարհի առաջատար կլինիկաները ձգտում են ձեռք բերել հենց այս մոդելի կոմպյուտերային տոմոգրաֆ։ Հարկ է նշել, որ բուժմիավորումը ներդրումների շրջանակներում ձեռք է բերել նաև երկրորդ` Toshiba ընկերության արտադրության թվային նոր սերնդի ռենտգեն սարքավորում։ Այս սարքավորման ճառագայթումը ևս փոքր է, ի տարբերություն նախորդների. ռենտգեն նկարի թվայնացումը թույլ է տալիս համակարգչի վրա տարբեր դիտանկյուններից տեսնել նկարահանված հատվածը, մեծացնել և փոքրացնել այն, ինչը հեշտացնում է ախտորոշման գործընթացը։

Բուժմիավորման տնօրինությունը առաջնահերթային է համարում նաև սպասարկող բուժանձնակազմի հմտությունն ու մասնագիտական որակավորումը: Այստեղ այցելուներին սպասարկում են բարձրակարգ որակավորում ունեցող մասնագետներ:

Թիվ 2-րդ բուժմիավորման գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանի խոսքով բուժման որակը բարելավելու ուղղղությամբ մենք մշակել ենք հիվանդությունների բացահայտման ու ճշգրիտ ախտորոշման քաղաքականություն, իսկ ճկուն գնային քաղաքականությունը այդ գործառույթի կարևորագույն բաղկացուցիչն է: Կլինիկայի բարձրտեխնորոգիական սարքավորումներով հագեցումը էլ ավելի կխթանի որակյալ բուժսպասարկում իրականացնելու գործառույթը և կնպաստի քաղաքացիների առողջության պահպանմանը: