ՔՊ-ն 100 տոկոսով կվերցնի Աժ-ն, փառք Աստծո, Մուկուչյանն իր տեղում նստած է․ Գուրգեն Եղիազարյան

Հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը պնդում է՝ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանար, Ընտրական նոր օրենսգիրքը 100 տոկոսով կանցներ:

«Ոտքից գլուխ 7 հոգի էին, բայց իրեն ձայն տվեցին ու կարգեցին վարչապետ, մի հատ ԸՕ կար ու հանկարծ չի անցնում, ո՞վ է արել, ինքն է արել»,-այսօր լրագրողների  հհետ զրույցում ասաց Եղիազարյանը։

Նա կարծիքով՝ «Իմ Քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնություն կկազմի:

«100 տոկոսով կվերցնի Աժ-ն, նոր մնացածի հետ կխոսի: Փառք Աստծո, Մուկուչյանն իր տեղում նստած է: Պարզվեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս, բայց ես մի ամբողջ օր Կենտրոնում պտտվեցի, 3-4 հոգու հազիվ տեսա: ԱԺ-ի դեպքում էլ 99.9 տոկոս կհավաքեն, փոքրիկ գրպանիկում էլ մի ընդդիմություն կունենան սարքած»,- ասաց նա: