«Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես 160-ամյա փորձառություն ունեցող «Վեոլիա Գրուպ» ընկերության մասնաճյուղ, իր բաժանորդներին մատուցվող ծառայությանների որակը և անվտանգության բարձր չափանիշներն ու գնումների կանոններն ապահովելու նպատակով իրականացնում է հստակ քաղաքականություն, պայմանագրային հարաբերություններ հաստատելով այնպիսի հուսալի և կայացած ընկերությունների հետ, որոնք կարող են համապատասխան ոլորտներում ցուցաբերել պահանջվող փորձառություն և ներկայացնել գործունեության հարուստ պատմության համոզիչ ապացույցներ:
Համաշխարհային առաջատար Օպերատորի մաս կազմող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ակնկալվում է միջազգային լավագույն պրակտիկայի հնարավորինս լայն կիրառություն և առկա տեխնոլոգիաների ապահովում: Դրանով պայմանավորված, ընկերությունը նպատակամղված է իր գործունեության մեջ օգտագործել առավել բարձր դասի ապրանքներ և ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ի շահ երկրի եւ բաժանորդների:
«Վեոլիա Ջուր» ընկերությունն ամենաբարձր պատասխանատվությունն է ստանձնել իր բաժանորդների հանդեպ եւ այդ իսկ պատճառով երբեք զիջումների չի գնա Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների անվտանգությանը և ջրի որակի ապահովմանը վերաբերող հարցերում:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, ըստ որի «Վեոլիա Ջուր» ընկերությունը «չարաշահում է գերիշխող դիրքը», մեզ համար անակնկալ է: «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ և անհիմն է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունն իր գործունեությունում մշտապես առաջնորդվում է ՀՀ-ի օրենքների պահանջներով: Ընկերությունը ցավում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տվյալ որոշումն ընդունվել է առանց Ընկերության կամ վերջինիս ղեկավարությունից որեւէ մեկի ներկայության:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը բողոքարկելու է այս որոշումը, օգտվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած բոլոր հնարավորություններից:
«Վեոլիա Ջուր» ընկերություն