ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Գյումրի Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին ՝ ժամը 13:00-ից 19:00-ը:
Լեգենդար մարզիկի դին Երևանում կլինի նոյեմբերի 13-ին: Ժամը 10:00-ից 13:00-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ լեգենդար ծանրորդին: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:
Կարդացեք նաև:
Հետևողական եմ լինելու, որպեսզի մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը. ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմաս...
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պետի նոր պաշտոնակատար ունի
Աշխարհի ժողովրդավարական երկրների ուշադրությունն եմ հրավիրելու քաղաքական ազատությունների սահմանափակմա...
Կարին Տոնոյանը հրապարակել է առաջիկա անելիքները