Վարչապետի որոշմամբ Արթուր Շատվորյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետի որոշմամբ Արթուր Շատվորյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է e-gov.am-ը:

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արթուր Շատվորյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։