Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդները սահմանեց

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յեւվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 25-րդ տուրում ՍՊԱԼ-ի դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ(2:1):

Ռոնալդուն խփեց իր 42-րդ գոլը Ա Սերիայում` հավասարվելով իր հայրենակից Ռուի Կոշտայի ցուցանիշին: Եւս մեկ գոլ եւ Կրիշտիանուն կդառնա Ա Սերիայի պատմության ամենաշատ գոլ խփած պորտուգալացին: Ռոնալդուն նաեւ աչքի ընկավ Ա Սերիայի 11 խաղ անընդմեջ` կրկնելով Ֆաբիո Կուալյարելայի ռւ Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը: