ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցիալական կայքում Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու մասին հայտարարությունից հետո «անգործության է մատնված»:
Քաղաքական գործիչն իր թվիթերյան էջում հարց է հնչեցրել, թե ինչ է ամերիկյան առաջնորդն արել երկու երկրների հաշտեցման համար: Մասնավորապես, ունեցե՞լ է արդյոք ԱՄՆ-ն որևէ ազդեցություն Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական տրամադրված Ուկրաինայի կամ Լեհաստանի վրա:
«Գործողությունների բացակայության դեպքում, բառերը շատ քիչ նշանակություն ունեն: Թրամփի հայտարարությունը դրա վառ օրինակն է»,- ասել է Պուշկովը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցման իր ցանկության մասին: Նրա խոսքով` եթե երկու երկրների միջև լավ հարաբերություններ ձևավորվեն, ապա դա լավ կանդրաառնա ամբողջ աշխարհի վրա:
Պետական դումայում հույս են հայտնել, որ Արևմուտքում Թրամփի դիրքորոշումը չեն քննադատի, այլ կենթարկվեն նրան: Սակայն Դաշնային խորհրդում ԱՄՆ նախագահի խոսքերի անկեղծությունը կասկածի տակ են դրել: