Սասունցի Դավթի հրապարակում ընկերոջ հետ քանդել է սրճեփ սարքն ու գողացել մետաղադրամներն՝ իրենց պահոցով

Փետրվարի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները եւ ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ընկերոջ հետ Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից, տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդելու միջոցով, սրճեփ սարքից գողացել են մետաղադրամներն՝ իրենց պահոցով:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա հայտնել է նաեւ, որ Էրեբունի վարչական տարածքում սրճեփ սարքերից կատարել են մի շարք գողություններ եւս:

Նախապատրաստվում են նյութեր: