Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, փետրվարի 14-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:
Տղամարդը հայտնել է, որ այն թմրանյութ է, ամիսներ առաջ հավաքել է վայրաճ կանեփի բույսից և պատրաստել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կարդացեք նաև:
Մասիսի համայնքապետարան մտած տղամարդը բազմիցս հանդիպում է խնդրել Դավիթ Համբարձումյանից. «Հրապարակ»
Անցանկալի անձ. Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
Կոռումպացված համակարգը շարունակում է մնալ այդպիսին նաեւ այսօր. ՊՎԾ ղեկավարի նոր բացահայտումները. «Ժո...
Ռոնալդուն տուգանվել և որակազրկվել է Անգլիայում