Կորոնավիրուսի բռնկման պատճառով «Եվրատեսիլ 2020»-ը վտանգի տակ է

«Եվրատեսիլ 2020»-ը վտանգի տակ է կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Նիդերլանդներից հայտնի վարական Աբ Օստերհաուսը. հենց այս երկրում էլ մայիսի 12-16-ը պետք է անցկացվի մրցույթը։

Վարակաբանի խոսքով՝ մրցույթը կարող է չկայանալ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե «Եվրատեսիլ»-ից առաջ ինչ փուլում կլինի կորոնավիրուսի համաճարակը։ Սակայն այն հնարավոր է հաղթել, ինչպես եղել է 2003թ.-ին SARS-ի դեպքում։

Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը միշտ պահեստային տարբերկաներ ունի արտակարգ իրավիճակների դեպքում, ինրչպիսիք են բնական աղետը կամ ահաբեկչական ակտը։