Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Պ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտյա էլեկտրասյանը և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Արման Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ։ Հարվածի արդյունքում էլեկտրասյունը տապալվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արման Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։