Հայկական 12 ընկերություններ, որոնց ծառայություններից օգտվում են ամբողջ աշխարհում

Earlyone
Ընկերությունը բաշխում է հաճախորդների հոսքը բանկեր, ղեկավարում է աշխատակիցների մենեջմենթը, ծառայությունը:
earlyone.com

PicsАrt
Հավելված, որը թույլ է տալիս մշակել լուսանկարները ֆիլտրերով և էֆեկտներով: Ընկերությունը երկրորդ տեղն է գրավել ամբողջ աշխարհում iOS ներբեռնմամբ:
picsart.com

Источник фотографии: glassdoor.ca

BetConstruct
Ընկերությունը պլատֆորմներ է մշակում գումարախաղի բիզնեսի համար ամբողջ աշխարհում: BetConstruct-ը նաև անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հովանավորն է:
betconstruct.com

Krisp
Հավելվածը տարածված է iOS օգտատերերի շրջանում: Այն Skype-ով և այլ մեսենջերներով զրույցի ժամանակ մեկուսացնում է աղմկոտ ձայները:
krisp.ai

all.me
Սոցիալական ցանց, որը մշակվել է բլոքչեյնի համակարգում: Այս սոցցանցում մարդիկ շփվում են, գովազդ անում և վաստակում կրիպտոարժույթ:
all.me

Arloopa
Ընկերությունը մասնագիտացած է վիրտուալ իրականության մեջ` VR և AR: Arloopa-ն ունի բազմաթիվ նախագծեր, նրանք նախագիծ են մշակում նաև IKEA-ի հետ:
arloopa.com

Chessify
Ընկերությունը զարգացնում է շախմատային ոլորտը: Հավելվածի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է սկանավորել շախմատի տախտակ, իսկ արհեստական ինտելեկտը որոշում է, թե ինչ քայլեր կարելի է անել հաղթելու համար: Կա ցանց, որտեղ սկսնակ շախմատիստները կարող են մասնակցել մրցումների և խաղալ անվանի շախմատիստների հետ:
chessify.me

GG
Հայկական արտադրության տաքսի` նման Uber-ին: Սկսել են աշխատել ֆրանչայզինգով, մուտք են գործել ռուսական շուկա և ցանկանում են տարածվել նաև ամերիկյան շուկայում:
ggtaxi.com

Menu Group
Պորտալ, որի միջոցով կարելի է պատվիրել ցանկացած բան` ուտելիք, ծաղիկներ և այլն: Ունի նաև կուտակումների բոնուսային քարտ, որը կարելի է կուտակել և, օրինակ, սնվել անվճար: Զարգանում է Բելառուսում, Մեծ Բրիտանիայում:
menugroup.co.uk

Источник фотографии: ain.ua

Globbing
Ամբողջ աշխարհից ապրանքների ձեռք բերման ընկերություն: Բաց է ֆրանչայզինգի համար:
globbing.com

Joomag
Հայտնի ընկերություն IT-մարկետինգի ոլորտում: Joomag-ն աշխատում է մեդիադաշտում հայտնիների հետ, ինչպիսիք են The New York Times-ն, GQ-ը և ուրիշներ: Կոնտենտը վերափոխում է թվային ձևաչափի:
joomag.com

Triada Studio
Խաղային մշակման ընկերություն, որը հռչակվել է շնորհիվ Shadowmatic հավելվածի:

shadowmatic.com