Գերմանիայում կորոնավիրուսի պատճառով քաղաքացիներին արգելել են երկու հոգուց ավելի խմբերով հավաքվել

Գերմանիայի կառավարությունը խստացրել է նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ քաղաքացիներին արգելելով երկու հոգուց ավելի խմբերով հավաքվել։ Բացառություն կկազմեն միայն բազմանդամ ընտանիքները կամ մի հարկի տակ ապրող մարդիկ․ նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է dw.com կայքը։

Գերմանիան մտնում է COVID-19-ից ամենաշատ տուժած երկրների հնգյակի մեջ։ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ երկրում վարակվել է առնվազն 24 000 մարդ, որից 92-ը` մահվան ելքով։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: