Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ միացմամբ ուշ գիշերին՝ ժամը 01։00-ի սահմաններում, իր աշխատասենյակից ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակի մասին վերջին թարմացումները։
Նա նշեց, որ Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն բոլոր դեղամիջոցները, որոնք որեւէ դրական արդյունք են ցույց տվել կորոնավիրուսը բուժելու հարցում: Այդ բոլոր դեղամիջոցները, ըստ նախարարի, առկա են մեր առողջապահական զինանոցում:
Թորոսյանը հավելեց՝ հույս կա, որ երեքշաբթի բավական մեծ թվով առողջացած եւ մեկուսացման ժամկետը լրացած ու «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու։ Այդ թիվը կարող է հասնել մինչև 70-ի. «Այսինքն՝ ինչքան էլ, որ մենք ունենում ենք նոր՝ դրական արդյունքով դեպքեր, մենք ունենալու ենք առողջացման եւ մեկուսացումից դուրս եկող դեպքեր»։