«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող մոդուլը արդեն պատրաստ է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«10 օրում ստացանք այս 42 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»,- գրել է նախարարն ու կից տեսանյութ ներկայացրել: