Հիացմունքի արժանի կարևոր ու դժվար գործ են անում

Լրագրող Գոհար Վեզիրյանը գրառումէ կատարել ֆեյսբուքում

ոս Անջելեսի հայաշատ Գլենդել քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ արագությամբ է աճում: Լոս Անջելես վարչական շրջանում առաջին տեղում է Լոս Անջելես քաղաքը, ապա Լոնգ Բիչը ու հետո՝ Գլենդելը: Հայերն էստեղ էլ շարունակում են խաշ-խորովածի արարողությունները, իրար տեսնելիս, մեկ է, գրկախառնվում են ու հարցնում մեկմեկու՝ բա սենց մինչեւ ե՞րբ)))):

Բայց հայի կազմակերպված տեսակն էլ կա էստեղ: Հայտնի բժիշկ Նուբար Ջանոյանի՝ All For Health, Health For All համայնքային բժշկական կենտրոնը Գլենդելի իր հիմնական մասնաճյուղում՝ Broadway փողոցում վրանային թեստավորման կենտրոն է հիմնադրել, որտեղ մեծ արագությամբ թեստավորում են մարդկանց: Ընդորում՝ սա առայժմ միակ կետն է, որտեղ հնարավոր է թեստավորվել առանց մեքենայից իջնելու (անձնական տվյալների գաղտնիությունը բարձր պաշտպանության տակ է): Բժշկական կենտրոնը տեղեկացրել է, որ թեստերի դեֆիցիտ չկա: Մարդիկ զանգահարում եւ հերթագրվում են այցելության համար: Սուր ախտանիշների ու հիմնավոր կասկածի դեպքում կենտրոնն անգամ առանց ապահովագրության է օգնություն տրամադրում:
Հ.Գ. All For Health, Health For All բժշկական հաստատություն է, որի հիմնադիրը Նուբար Ջանոյանն է. դրա կազմում ընդգրկված են 14 կենտրոններ, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ: Ի դեպ՝ այս ընտանիքին է պատկանում Sonafe տարեցների կենտրոնը: Հաստատությունն այս օրերին ամենօրյա ռեժիմով սնունդ է առաքում իր կենտրոնում հաշվառված բոլոր տարեցներին: Ամեն օր: Բժշկական ու տարեցների կենտրոնների անխափան աշխատանքն ապահովում է Ադրինե Իբրահիմյանը: Իսկապես կարևոր ու դժվար գործ են անում մերոնք էստեղ՝ հիացմունքի արժանի: Ապրեք: