Փնտրվում է թեկնածու…

Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը սոցցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վայր է դնում իր մանդատը: Մեր տեղեկություններով՝ Վարդևանյանի այս որոշումից հետո «Հայաստան» դաշինքում իրավիճակ է փոխվել, և բոլոր պլաններն իրար են խառնվել: Նշենք, որ Դաշինքում հակված էին Վարդևանյանին համարել Երևանի քաղաքապետի հավանական թեկնածու այն բանից հետո, երբ հասկանալի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը պետք է հանել օրակարգից՝ 2018-ի՝ «սև»-երի ու ու «սպիտակ»-ների ճամփաբաժնում կրկին չհայտնվելու համար: Սակայն Արամ Վարդևանյանի՝ խորհրդարանը և հարազատ թիմը լքելուց հետո «Հայաստան» դաշինքում անորոշ վիճակ է , ստիպված են որոնել նոր, չարատավորված, բայց նաև քիչ թե շատ ծանրակշիռ անուն քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար:

Вы отправили