Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
Կարդացեք նաև:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադարձել 7 մեդալով
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Նիկոլ Փաշինյան
Ապօրինի ճանապարհով ծխախոտ արտահանելու համար ՊԵԿ նախկին պաշտոնատար անձը պահանջել է 15.000 ԱՄՆ դոլար կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա Արցախում. ինչ են պահանջել մասնակիցները