ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:
Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
Կարդացեք նաև:
Որ փորձագետներն են ընդգրկված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով խմբում. «Հրապարակ»
Ինչպե՞ս է Աշոտյանը կալանավայրում ընդունել ՄԻՊ ներկայացուցիչներին. «Փաստ»
Քամու հետևանքով վնասվել են տանիքներ Երևանի 4 վարչական շրջաններում
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է