«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախօրեի ասուլիսը փոթորկել է պատգամավորների անդորրը: Նրանք հասկացել են, որ, ի տարբերություն իրենց, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգեւավճարները՝ մեկ աշխատավարձի չափով։
Նման եզրակացության են եկել, քանի որ Փաշինյանը միայն 1 ամսվա մասին խոսեց՝ ասելով, որ մարտի պարգեւավճարներն իր որոշմամբ կփոխանցվեն կորոնավիրուսի ֆոնդին: Մինչդեռ օրերս ԱԺ նախագահը որոշեց, որ երկրորդ եռամսյակի պարգեւատրումների ֆոնդն ուղղվելու է նշված ֆոնդին։ Ընդ որում՝ ոչ միայն պատգամավորների, այլեւ աշխատակազմի պարգեւատրումները:
Հիշեցնենք, որ նախարարները 750 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ ավելի քան մեկ տարի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամսական նույնքան էլ պարգեւավճար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև:
Վահե Ղազարյանին հակված չէ ՆԳՆ նշանակել. «Հրապարակ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը չի ուզում շփվել լրագրողների հետ. Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք կազմակերպ...
Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ղեկավարի ցուցմունքը. ինչ է նա ասել վրաերթի ենթարկված կնոջ գործով. «...
Պատգամավորներն են պահանջել, որ Արմեն Գրիգորյանը գա հանդիպման. մանրամասներ դռնփակ նիստից. «Ժողովուրդ»