ԱՄՆ-ից հետազոտողները վերլուծել են այն պայմանները, որոնք 2018 թվականին Կալիֆոռնիայում հանգեցրին մասշտաբային անտառային հրդեհների բռնկման, եւ կանխատեսել են տեսանելի ապագայում համանման աղետների կրկնում: Աղետալի անտառային հրդեհներին հանգեցնում են կլիմայական փոփոխությունները, որոնք պայմանավորված են այդ թվում բնության վրա մարդածին ազդեցությամբ, հայտնում է Phys.org պորտալը:
«Մենք ուսումնասիրել ենք պայմանների վերաբերյալ մեծ ծավալի տեղեկություններ, որոնք 2018 թվականի նոյեմբերին ստեղծվել էին Կալիֆոռնիայի հարավում եւ Սիերա Նեւադայի հյուսիսային մասի նախալեռներում, երբ այստեղ բռնկվեցին մեծածավալ անտառային հրդեհներ: Տարերային աղետի չափերն առանձնապես աղետալի էին սեզոնային քամիների պատճառով, որոնց տիրապետության տակ էին հայտնվել ռեկորդային երաշտից տուժած տարածքները: Երկարաժամկետ տվյալների վելուծությունը ցույց է տալիս, որ Կալիֆոռնիայում վերջին 40 տարում աշնանը մեծածավալ անտառային հրդեհների բռնկման հավանականությունը կրիկնապատկվել է: Եվ այս հարցում վերջին դերը չի խաղացել բնության վրա մարդածին ազդեցությունը»,- ասել են նախագծի հեղինակները՝ Սթենֆորդի համալսարանի աշխատակիցները:
Ամերիկացի հետազոտողները նշում են, որ Կալիֆոռնիային հատուկ պատկեր է դիտվում նաեւ երկրագնդի այլ տարածաշրջաններում: Աղետալի անտառային հրդեհների բռնկման հավանականությունն ամբողջ մոլորակում զգալիորեն մեծացել է գլոբալ տաքացման պատճառով, եւ ապագայում այս վտանգը դառնալու է միայն ավելի արտահայտված: