Խոշոր հրդեհ է բռնկվել Սիմեոն Երեւանցու փողոցի տներից մեկում

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 16-ին, ժամը 20:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պարոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիմեոն Երեւանցու փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:52-ին, մարվել՝ 21:52-ին: Այրվել են տան տանիքը (12 քմ), ննջասենյակն ամբողջությամբ` գույքով (12 քմ), միջանցքը (8 քմ) եւ մասամբ հյուրասենյակը` գույքով (20 քմ):