Գյուղապետերը դժգոհում են, մարզպետարանը՝ պարզաբանում

Մեր տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետարանը պարենի օգնության լիմիտ է սահմանել մարզի կարիքավոր ընտանիքների համար: Տեղեկացանք, որ օգնությունը իրականացվում է վերապահումով, գյուղապետերի խոսքով՝ Արմավիրի իրենց հրահանգվել է  ներկայացնել կարիքավոր ընտանիքների հինգ հոգանոց ցուցակներ:

Երեկ հնարավոր չեղավ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից մեկնաբանություն ստանալ այս իրավիճակի մասին:Պարզվում է հայտարարված արտակարգ դրությունը իրավամբ <արտակարգ> է երիտասարդ պաշտոնյայի համար։ Լրագրողներին ընդհանրապես բախտ չի վիճակվում մարզպետից  հարցազրույց ստանալ և այդ դերը վերապահվում է նրա խորհրդականին:

 

Մեզ հետաքրքրող հարցերին պատասխանեց մարզպետի խորհրդական Նվեր Պետրոսյանը: Նա  մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրոք կարիքավոր ընտանիքների համար նախատեսված է պարենամթերքի օգնություն և իրենք այդ առնչությամբ շրջաբերականով դիմել են համայնքի ղեկավարներին:

<Այո, մենք օգնություն տալիս ենք, բարերարներից օգնել են մեզ և մենք այդ օգնությունը բաժանում ենք կարիքավորներին: Մենք թեժ գիծ ունենք, որին դիմում են մարդիկ,  նրանց ցուցակները տրամադրում ենք սոցիալական ծառայություններին,այդտեղ նայում են, տեսնում են  ով ինչ կարգավիճակ ունի, եթե չեն համապատասխանում, մաքրում են: Համեմատում են, եթե կարմիր խաչը չի օգնել, եթե ուրիշ տեղերից օգնություն չեն ստացել, նոր մենք իրենց տրամադրում ենք այդ սնունդը>. ասաց մարզպետարանի պատասխանատուն:

<Գյուղապետերին ասվել է որ, հինգ հոգուց ավել  չլինեն ներկայացված ցուցակներում, ի?նչ չափանիշներով պետք է գյուղապետը ընտրի շահառուին>. մեր դիտարկման պարզաբանումն այսպիսին էր.

<Չէ, մենք գյուղապետերին ուղղված շրջաբերականներում ասել ենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մեզ ուղարկեք մի քանի հոգու տվյալներ, որոնք   զրկվել են իրենց եկամուտից: Գյուղ կա 20 հոգու է ուղարկում, գյուղ կա՝ հինգ հոգու, մենք սահման չենք դնում>:

<Այդ դեպքում ինչու? են գյուղապետերը դժգոհում> <ՉԻ> հարցին, Նվեր Պետրոսյանը պատասխանեց. <Ես չեմ կարող ասել, քանի որ չեմ կարող իմանալ, թե քանի հոգի կան: Օրինակ մի 10 օր առաջ գրություն ենք ուղարկել նաև սահմանամերձ համայնքներին և նշել ենք, որ քսան ընտանիքի անուն ուղարկեն: Այդտեղ չափը նշվել է, քանի որ օգնություն շատ չունենք, ուղղակի որպես սահմանամերձ համայնք ասել ենք քսան հոգու ուղարկեք: Բայց հինգ հոգու ցուցակ ընդհանրապես չենք ասել>:

 

Լիլիթ Ավետիսյան