Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 19-ին, ժամը 15:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան բակում հայտնաբերվել է ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական (առանց պայթուցիչի), որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը արկը տեղափոխել է զորամաս:
Կարդացեք նաև:
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և մի շարք երկրների ղեկավարներին ու ժողովուրդն...
Ռուբեն Վարդանյանը պարենային անվտանգության հարցեր է քննարկել արտադրող ընկերությունների ներկայացուցիչն...
Որ դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը չի կարող նվեր ստանալ. նոր կարգավորում
ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան