Երկար ժամանակով լույս չի լինելու Շիրակի եւ Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն՝

Շիրակի մարզում՝

10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Փոքր Սարիար գյուղի արևելյան մասը,

10:00-16:00 Գյումրի քաղաքի Այվազովսկի, Գարեգին Նժդեհի, Շերբինա, Չայկովսկի փողոցները և Շիրակ շին. Բանավանը, 12:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Թավշուտ և Սիզավետ գյուղերը,

Սյունիքի մարզում՝

10:00-16:00 Շինուհայր գյուղը մասնակի: