Ղպտի ուղղափառ եկեղեցին պատրիարք Տավադրոս II-ի գլխավորությամբ հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին դեկտեմբերի վերջին Կահիրե նրա առաջիկա այցի ընթացքում: Այս մասին ասվում է պատրիարքության քարտուղարության շաբաթ օրը տարածած հատուկ հայտարարության մեջ:
Այդ որոշման պատճառը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն է, ասվում է հայտարարության մեջ:
«Ելնելով նրանից, որ ԱՄՆ վարչակազմի կողմից անհարմար ժամանակ որոշում է ընդունվել Երուսաղեմի վերաբերյալ, որը նկատի չի առնում արաբական ժողովուրդները ներկայացնող միլիոնավոր մարդկանց զգացմունքները՝ եգիպտական ղպտիական եկեղեցին տեղին է համարում հրաժարվել ԱՄՆ փոխնախագահի հետ նախատեսված հանդիպումից»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև:
ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա․ Պեսկով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. « Արցախում հումանիտար ճգնաժամ է և աշխարհը պետք է շտապ արձագանքի».ահազանգում է ԱԺ պատգամա...
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ
Ռուսաստանը ճանաչեց Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը