Կանադայում ոստիկանական համազգեստով տղամարդը հրաձգություն է իրականացրել. կա 16 զոհ (լուսանկարներ, տեսանյութ)

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգության զոհ է դարձել առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է CBC-ը։

Զոհերի թվում է Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության աշխատակից, ևս մի ոստիկան աննշան վնասվածքներ է ստացել։

Ոստիկանության կոմիսար Բրենդի Լաքի խոսքով՝ կա առնվազն 16 զոհ՝ չհաշված հրաձիգը։ Նա հավելել է, որ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչություն։

51-ամյա ատամնաբույժ Գաբրիել Ուորթմանը շաբաթ երեկոյան մարդկանց վրա կրակ է բացել Պորտապիկ քաղաքում և մի քանի այլ բնակավայրերում: Ոստիկանությունը հետապնդել է հանցագործին մոտ 12 ժամ, գործողությունն ավարտվել է կիրակի առավոտյան՝ Գալիֆաքս քաղաքի մերձակայքում: Ուորթմանը ոստիկանի համազգեստ է կրել, սակայն իրավապահ մարմինների աշխատակից չի եղել։ Հրաձիգի գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն։

Ի սկզբանե ոստիկանները հայտնել էին, որ կասկածյալին ձերբակալել են հրաձգության սկսվելուց մի քանի ժամ անց։ Հետագայում իրավապահները տեղեկացրել են, որ հրաձիգը մահացած է։