Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք, մահացել է 2 պացիենտ. վարակվածների ընդհանուր թիվը 1401 է, մահվան դեպքերինը՝ 24

Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:

Մահացել է ևս 2 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 24 է:

Առողջացածների թիվը 29 է, փաստացի բուժվողներինը՝ 768: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13929 քաղաքացի: