«Ռոսպոտրեբնադզորը» ԱՊՀ երկրներին շուրջ 200 000 թեստ է փոխանցել՝ կորոնավիրուսի հետազոտություն անցկացնելու համար. ТАСС

«Ռոսպոտրեբնադզորը» ԱՊՀ անդամ երկրներին մոտ 200 000 հետազոտություն անցկացնելու թեստ-համակարգ է տրամադրել՝ կորոնավիրուսի բացահայտման համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երեքշաբթի հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը: «Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրներին հետազոտության համար շուրջ 200 000 թեստ-համակարգ է փոխանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ռոսպոտրեբնադզոր»-ում կարծում են, որ համաճարակաբանական իրավիճակն ԱՊՀ երկրներում շարունակում է բարդ, բայց կայուն լինել: «Այժմ նրանց հաջողվում է դիմագրավել կորոնավիրուսի տարածմանը, այդ թվում և ռուսական աջակցության շնորհիվ»,- նշել են գերատեսչությունից: