Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 411-ի, զոհերի թիվը շարունակում է անփոփոխ մնալ

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 411-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում վարակվածներից  97 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 4 մարդ մահացել է:

Երկրում 5015 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 573 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 557 917 է, մահացել է 177 688 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: