Ինչպիսին էր ապագա միապետը մանուկ հասակում. Էլիզաբեթ 2-րդի 94-ամյակի կապացությամբ նախկինում անհայտ տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի թվիթերյան օգտահաշվում Էլիզաբեթ 2-րդ թագուհու 94-ամյակի կապացությամբ նախկինում անհայտ տեսանյութ է հրապարակվել: Ուշագրավ տեսանյութն արվել է ապագա միապետի մանկության տարիներին:

Տեսանյութում Էլիզաբեթ 2-րդի մանկության տարբեր հատվածներում արված կադրեր են ներառվել. ցուցադրված է՝ինչպես է ապագա թագուհին պառկած մանկասայլակում, ինչպես է խաղում արքայադուստր Մարգարեթի հետ, ձի հեծնել սովորում, անհոգ պարում, մայրիկի հետ ժամանականցկացնում։

«Սիրելիների ներկայությամբ կամ առանց նրանց ծննդյան տոնը նշող հոբելյարներին լավագույնն ենք մաղթում»,- ասվում է հրապարակմանը կից կատարված գրառման մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am կայքը, նախօրեին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծննդյան 94-րդ տարեդարձն էր, որը սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով չի նշվել ավանդական արքայական հրացանազարկերով։ Բուքիգհեմյան պալատը հաստատել է նաև, որ հունիսի կեսերին անցկացվող ավանդական շքերթը, որով նշվում է թագուհու ավանդական ծննդյան արարողությունը, տեղի չի ունենա:

Տեսանյութը դիտել այստեղ: