«Տանը մնա, լավ ընկեր, տանը մնա, որ առողջ լինի երկիրը մեր…»․ հայ երգիչներն ու դերասանները հանդես են եկել հումորային երգով

«Շարմ հոլդինգը» «Մնա տանը» խորագրով հումորային տեսահոլովակ է նկարահանել։ Հայտնի հիթը հայ աստղերը ներկայացնում են յուրովի: Բոլորին հորդորում են մնալ տանը։

Տեսանյութում հանդես են եկել Արամեն, Ռաֆայել Երանոսյանը, Սարո Թովմասյանը, Լեւոն Հարությունյանը, Էրիկ Կարապետյանը, Ռոլանդ Գասպարյանը, Զարուհի Բաբայանը, Հայկ Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Զառա Սահակյանը, SONA-ն, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Շատվերյանը, Soné Silver-ը, Վարդան Զադոյանը, Հայ Համերգ project-ը, Սոնա Վարպետյանը, Մանե Տոնոյանը, Վահե Ալեքսանյանը, Արմեն Չամիչյանը։

«Մնա Տանը երգը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր, տանը մնալով, կանխում են վարակի տարածումը: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին։ Տանը մնա, լավ ընկեր, Տանը մնա, որ առողջ լինի երկիրը մեր…», – գրված է «Շարմ» հոլդինգի ֆեյսբուքյան էջում։