Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3174-ի

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 93 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 3174-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի 42 004 թեստավորում, գրանցվել է վարակման 2615 նոր դեպք: Թեստերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը, վարակման դեպքերի ընդհանուր թիվը 120 204 է:

Հիվանդությունից վերջին օրվա ընթացքում առողջացել է 4846 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը  48 886 է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 308 643 է, մահացել է 234 123 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: