Կրակոց Սարի Թաղում. 33-ամյա քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել. նա դատարանի կողմից գրավով ազատ էր արձակվել (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ վիրավորը նախկինում եղել է դատապարտված, քրեական աշխարհում ունի ճանաչում եւ դատարանի որոշմամբ վերջերս է գրավով ազատ արձակվել։