Փայ մտնելու <ռազբոռկա>՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի որդու մասնակցությամբ

<Բլից.ամ>-ի  տեղեկություններով՝ օրերս Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ Գոքորի որդու մասնակցությամբ աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել, որը  սպառնացել է <ռազբոռկայից> վերածվել ծեծկռտուքի: Պատճառը եղել է այն, որ Արմեն Գևորգյանի սրտով չի եղել այն հանգամանքը, որ Արարատի մարզի Դեղձուտ համայնքի բնակիչ Սարգիս Միրոյանը, նույն մարզի Հովտաշեն գյուղի տարածքում  մեծ  հողակտոր է գնել և գյուղմթերքի մանրամեծածախ շուկա է կառուցում: Գոքորի որդուն դուր  չի եկել, որ Ռուսաստանից հայրենի գյուղ վերադարձած  երիտասարդ գործարարը բիզնես է հիմնում  այն տարածքում, որտեղ< թելադրողը> միշտ եղել է իր հայրը: Նա առաջարկել է դեղձուտցի գործարարին՝ փող ներդնելով փայ մտնել նրա հետ, սակայն վերջինս մերժել է առաջարկը և  խոսակցությունը վերածվել է թեժ վիճաբանության: Հարցը ծեծկռտուքի չի հասել, քանի որ ժամանակին գործին խառնվել են մեծերը և մի կերպ հանդարտեցրել են թեժացող կռիվը: Գոքորը տեղեկանալով կատարվածին, հայտարարել է՝ թե տեղյակ չի եղել որդու նման մտադրությանը և ասածը հաստատելու համար, սովորության համաձայն կրկին երդվել է՝ հոր գերեզմանով: