Հասարակություն Իշխան Զաքարյանը շնորհավորել է Ալբերտ Բոյաջյանի 80-ամյակը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Համահայկական խաղերի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Կոմիտեի ամերիկահայ անդամ Ալբերտ Բոյաջյանի 80- ամյակը։

«Մեծ է Ձեր վաստակը Հայրենիքի տնտեսական, սոցիալական, սպորտային, մշակութային, ինչպես նաև անվտանգության ոլորտներում։ Դուք անձնական մեծ և անգնահատելի ներդրում ունեք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում, և զուր չեն այն խոսքերը, որ դուք հանդիսանում եք «Միասնություն սպորտով» կարգախոսի առաջամարտիկներից մեկը։ Համոզված ենք, որ Ձեր կյանքի իմաստուն տարիները Ձեզ տալու են նոր հնարավորություններ հայկական պետություններին աջակցելու և նոր գաղափարներ իրականացնելու ճանապարհին։ Սիրելի ընկեր, ապրիր երկար, երջանիկ և առողջ։

Իշխան Զաքարյան