Կոչումը՝ Բժիշկ

Երբ հանգանմանքների բերումով դիմեցի «Իզմիլյան» բժշկական կենտրոն, չէի պատկերացնում, որ այստեղ աշխատում են իրենց գործի իսկական նվիրյալները: Քիթ-կոկորդ-ականջաբանություն բաժանմունքի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածուԿարեն Սոկոլյանը ինձ հանդիպած լավագույն մասնագետներից է: Հարգելի խմբագրություն, ձեր լրատվամիջոցի ընձեռած հնարավորությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Կարեն Սոկոլյանին, ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմի ու կատարած բարդ վիրահատական աշխատանքի , այլև  մարդ տեսակի ու մարդկային բարձր արժանիքների համար: Այն հոգատարության համար, որ նա ցուցաբերում է յուրաքանչյուր հիվանդի հանդեպ: Իզուր չի ասված՝ բժշկի քաջարելիչ խոսքն ու բարյացակամ վերաբերմունքը հազար դեղ արժեն: Բժիշկ Սոկոլյանը վիրաբույժի իր փորձառությունը զուգորդում է հոգեբանի դժվարին առաքելության և մարդկային վեհ  տեսակի հետ: Նա լավագույն  արժանիքների կրող է, իսկ  նրան ուղղված երախտիքի խոսքերը՝ իր աշխատանքի լավագույն գնահատականը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև «Իզմիլյան» ԲԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ Կարեն Սոկոլյանի նման հմուտ մասնագետներին ըստ արժանվույն գնահատելու և նրանց կատարած աշխատանքը կարևորելու համար:

Շնորհակալություն ձեզ, կոչումով բժիշկներ:

Գևորգ Հակոբյան