Կսկսեն ոռոգվել Նոր Նորք վարչական շրջանի չորացող կանաչ գոտիները

Նոր Նորք վարչական շրջանում սկսվել է նոր խորքային հորի հորատումը: Դա նշանակում է, որ մոտ երկու ամիս անց կսկսեն ոռոգվել կսկսեն ոռոգվել ջրի բացակայության պատճառով չորացող գոտիները, մասնավորապես՝ Սուրբ Սարգիս եկեղեցու լանջը, 5, 7, 8-րդ զանգվածների կանաչ տարածքները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: