Խմբակցությունում տարաձայնություններ կան ՍԴ դատավորի թեկնածուի հետ կապված

«Blic.am»-ին հայտնի դարձավ, որ այսօր՝  ժամը 12-ին«Իմ քայլը » խմբակցության անդամները հանդիպելու են ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ:  Մեզ հետ մասնավոր զրույցում իմքայլական պատգամավորներից մեկը նշեց, որ  վերջինիս թեկնածության հետ կապված խմբակցությունում տարաձայնություններ կան, քանի որ թեկնածուն Սերժ Սարգսյանի կամակատար, Մարտի 1-ի ոճրագործության ակտիվ դերակարներից Դավիթ Ավետիսյանի որդին է: Ըստ մեր աղբյուրների՝ այս օրերին ներքին կարգով իշխանության մի խումբ պատգամավորներ ամեն ինչ անում են,  որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Ավետիսյանի թեկնածությունից ու նոր թեկնածու առաջադրի ՍԴ դատավորի թեկնածության համար: Կհաջողվի այդ թեւին հաջողություն ունենալ, թե ոչ՝ դեռեւս դժվար է ասել: