Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: