Ինչու՞ է այս օրերին <<Երևան Սիթին>> առաջարկում ծննդյան տոների առթիվ անվճար գնումներ կատարել

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին կարծես ամենևին չեն առնչվում երկրում տիրող ռազմական դրությունն ու պատերազմական իրավիճակը: Նա  շարունակում է իր բիզնես գործունեությունը, և բոլորովի չի հետաքրքրում ու մտահոգվում նրանով, այս օրերին ինչ տեղի է ունենում հայրենի երկրում: Բանն այն է, որ տևական ժամանակ է քաղաքացիների հեռախոսահամարներին նամակներ են ստացվում «Երեւան Սիթին նվիրում է կտրոն» վերտառությամբ և ընդարձակ գովազդով. «Ծննդյան օրվա առթիվ, մենք նվիրում ենք 20,000 դրամի պրոմո կոդ: Մասնակցիր ակցիային և ստացիր կտրոն, որով կարող ես մեր խանութների ցանցում անվճար ցանկացած գնում կատարել…» և այսպես շարունակ… Իհարկե, միամտություն է կարծելը, թե լֆիկ Սամոն պետք է վեհ գաղափարներ դավաներ և իր գործողությունները կառուցեր այդ տրամաբանությամբ, բայց նույնիսկ մարդկային ամենահասարակ տրամաբանության մեջ չի տեղավորվում այս օրերին ծննդյան տոն նշելու տրամադրությունը: Փաստորեն, հայտնի օլիգարխի համար գոյություն ունի միայն մեկ տրամաբանություն՝ պատերազմն ավարտվեց՝ անցնում ենք մեր գործին: