Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը, փոխանցում է Ռազմինֆո-ն:
Նշվում է, որ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը:
Կարդացեք նաև:
Նախկին պատգամավորի որդին դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր...
Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»
Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին
Ոստիկանությունում քննարկել են ընդդիմադիրների պայքարն ու ուշագրավ եզրակացության եկել. «Ժողովուրդ»