Արտակ Դավթյանը նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա: Տեղեկությունը հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը՝ որպես գլխավոր շտաբի պետ, պաշտոնավարել է 2018 թվականի մայիսից մինչև 2020-ի հունիս։