«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված 4-րդ քաղաքացին էլ ազատ արձակվեց

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը», – գրել է նա։

Հիշեցնենք` «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք պահելու գործով մեղադրվում է 4 քաղաքացի` Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը և Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը։