Հայ ուխտավորները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հետ այցելել են քրիստոնեական Դադիվանք և Ամարաս համալիրներ: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: Հայ ուխտավորների խումբը ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս»,- ասված է հաղորդագրությունում:
Կարդացեք նաև:
Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ. «Ժողովուրդ»
Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջները
Հայտնի է հրդեհից ողջ մնացած զինվորների թմրաբանական փորձաքննության եզրակացությունը. «Ժողովուրդ»
Մտել է խանութ, սպառնացել, պահանջել դուրս գալ. Նոր Խարբերդի խանութում տեղի ունեցած պայթյունի դեպքով կ...