րցախի Հանրապետության Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է Գեղամ Գ. Ստեփանյանին: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Անչափ ուրախ եմ, բայց ոչ այնքան Գեղամի, որքան մեր երկրի համար: Որ թեկուզ դժվարությամբ, սակայն բարեկիրթ և ուսյալ արցախցի երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքով և օրինակելի պահվածքով ինքնուրույն ճանապարհ հարթել: Գեղամի ելույթը ԱԺ ամբիոնից արդեն իսկ կոնկրետ ապացույց է այն իրողության, որ, ի դեմս նրա, մենք ունենք լուրջ պատրաստվածությամբ և մեծ պատասխանատվությամբ երիտասարդ պետական գործիչ, և հենց այդպիսի անհատականության կարիք կա մեր օրերում ավելի բարձր հանրային- քաղաքական պահանջարկ ստացած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում»,- գրել է Ղուլյանը:
Կարդացեք նաև:
Հրդեհ Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի բնակարանում․ կան այրվածքներով հոսպիտալացվածներ
«FlyOne Armenia»–ն կվերադարձնի տոմսի գումարը Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհի փակ լինելու հետև...
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ