Ռալֆ Յիրիկյանը չի մտնելու քաղաքականություն. հայտարարություն

ԶԼՄ-ների կողմից այսօր վաղ առավոտից շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ իրականությանը չեն համապատասխանում:

Հերթական անգամ վերահաստատում ենք, որ Ռալֆ Յիրիկյանը երբևէ որևիցե ձևաչափով չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և ապագայում ևս չի մտնելու քաղաքականություն:Ռալֆ Յիրիկյանն անձամբ ու Վիվա-ՄՏՍ-ն այս մասին պաշտոնապես հայտարարել են բազմիցս՝ հարցազրույցներում, ինչպես նաև՝ ի պատասխան տարատեսակ հրապարակումների ու լրագրողական հարցումների: