Իշխանությունները զբաղված են նախընտրական շտաբների փնտրտու՞քով

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունները իրարանցում են առաջացրել իշխանական կուլիսներում: Մարզպետները համայնքների ղեկավարներին հրահանգում են արագ կերպով <<Իմ քայլի>> նախընտրական շտաբներ ձևավորել: <<Blic.am>>-ին հայտնի դարձավ, որ երեկ Արագածոտնի մարպետ Դավիթ Գևորգյանի օգնական Տիգրան Եղիազարյանը զանգահարել է մարզի համայնքների ղեկավարներին և կարգադրել, որ հարմար բնակարաններ վարձեն նախընտրական շտաբների համար: Նա ասել է, որ մինչև վարձավճարի մասին պայմանավորվելը բնակարանների լուսանկարներն ուղարկեն իրեն, որպեսզի հասկանան՝ համրա՞ր է արդյոք տվյալ բնակարանը «Իմ քայլի» շտաբի անդամների գործունեության համար: Փաստորեն, ոչ մեկ, ոչ երկուս՝ իմքայլականները ժամանակից շուտ ձեռնամուխ են եղել  արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, հարմարավետ շտաբները համարելով հաջողության առաջին գրավական:

Հ.Գ.Մենք տեղեկացանք նաև, որ իշխանությունները հրահանգել են բոլոր մարզերի մարզխորհուրդների նիստերը անցկացնել փակ ֆորմատով: Նախօրոք նիստի մասին տեղեկատվություն չի տեղադրվելու,ինչպես նախկինում էր արվում: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցեցին, որ գաղտնի աշխատաոճը՝ հատկապես լրագրողներից խուսափելու համար է: