ԵԱ. Գոռ Մինասյանը երկրորդն է, Վարազդատ Լալայանը՝ երրորդը

Մոսկվայում ավարտին է մոտենում ծանրամարի Եվրոպայի առաջնությունը: Գերծանր քաշային կարգում պոկում վարժությունից հետո 222 կգ արդյունքով առաջատարը Տալախաձեն է, Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով երկրորդն է, իսկ եռյակը 205 կգ արդյունքով եզրափակում է Վարազդատ Լալայանը: Այժմ ընթանում է հրում վարժության համար պայքարը: