Գնաճը չի վերացել. Դրամի կտրուկ արժևորումից օգտվում են միայն ներմուծողները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկի միջամտությունից հետո հայկական դրամը վերջին մի քանի օրերին արժևորվեց միանգամից 20 դրամով. եթե անցած շաբաթվա սկզբին դոլարը վաճառվում էր 543 դրամով, ապա երեկ արդեն՝ 522-523 դրամով:

Սակայն դրամի արժեզրկման հետևանքով առաջացած գնաճը չի վերացել, և գները չեն վերադառնում հին մակարդակին: Ստեղծված վիճակից օգտվում են միայն ներմուծողները, որոնք հիմա ավելի թանկ գնով ապրանք են վաճառում և ավելի էժան դոլար գնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: